Բաժիններ՝

ԵՄ-ն ունի «Բ» պլան` Ռուսաստանի կողմից ձմռանը գազամատակարարումը դադարեցնելու համար

Deutsche Welle-ի փոխանցմամբ` ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ապացույցներ ունեն, որ Ուկրաինայում գործում են ռուսական զորքեր, թեև Ռուսաստանի իշխանությունները հերքում դա: Այս մասին հայտարարել է հոլանդացի եվրապատգամավոր Յոհաննեդ Կոռնելիս վան Բաալենը:

Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ունեն այդ մասին վկայող արբանյակային լուսանկարներ. «Եթե Ուկրաինայում չկան ռուսական զորքեր, ապա որտեղի՞ց են հայտնվում սպանված ռուս զինվորների դիակները: Որտեղի՞ց են վիրավորները բերվում Ռոստովի ու Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներ»:

Բաալենի խոսքերով` ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է Ուկրաինային օգնի Մոսկվայի հետ բանակցություններում: Նա հավելել է, որ ԵՄ-ն արմատականորեն փոխել է Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն ու անգամ ունի «Բ» պլան` Մոսկվայի կողմից ձմռանը գազի մատակարարումը դադարեցնելու դեպքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանից կարելի է սպասել ամեն բան.

«Կարծում եմ, որ ԵՄ-ն ունի «Բ» պլան, թեև ոչ ոք բարձրաձայն չի արտահայտվում այդ մասին: Կարծում եմ, որ այդ պլանի համաձայն, այն երկրները, որոնք առավել կախված են ռուսական գազից կստանան այլընտրանք: Օրինակ, դա կլինի բեռնատարներով հասցված հեղուկացված գազ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս