
Թբիլիսիում մեկնարկում են Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նախնական լսումները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կանցկացվեն Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նախնական լսումները: Տվյալ գործով անցնում է Ազգային բյուրոյի դատաբժշկական փորձագիտական բաժանմունքի նախկին ղեկավար Լևան Չաչուան:
Չաչուան ձերբակալվել է 2014 թվականի մարտին և մեղադրվում է Ժվանիայի դիակի զննման ժամանակ ծառայողական անփութություն ցուցաբերելու մեջ: Մեղադրող կողմը մասնավորապես կարծում է, որ Չաչուան ամբողջովին չի նկարագրել մահացածի վնասվածքները, որոնք նա ստացել է դեռ կենդանության ժամանակ: Չաչուայի գործը հանվել է Վրաստանի նախկին վարչապետի մահվան գործից: