Բաժիններ՝

ԱՄՆ-ի կողմից հեղուկացված գազի արտահանումը 18 տոկոսով կնվազեցնի «Գազպրոմի» շահույթը. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ` ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով: Այս մասին նշված է Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության զեկույցում:

Վերլուծաբանները կարծում են, որ եվրոպացի սպառողները ենթադրաբար կվճարեն 11 տոկոսով ավելի պակաս գումար` իրենց մատակարարված գազի դիմաց, ինչը հնարավոր կլինի ամերիկյան հեղուկացված գազի արտահանման շնորհիվ, որը կազդի գազի համաշխարհային գների վրա:

Այդ պատճառով էլ կնվազի ռուսական «Գազպրոմի» շահույթը: Դրա հետ մեկտեղ զեկույցում նշված է, որ Եվրոպան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ որպես ռուսական գազի խոշորագույն սպառող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930