Մենք աջակցում ենք «Անդրկասպյան» գազատարի կառուցմանը. Վրաստանի վարչապետ

Business Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ադրբեջանում մասնակցել է «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությանը` հայտարարելով, որ հպարտ է «Շահ Դենիզ 2» նախագծի մեկնարկի կապակցությամբ.

«Ադրբեջանը Վրաստանի մոտ ընկերներից ու գործընկերներից է: Մենք իրագործել ենք այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը» և «Բաքու-Թբիլիսի-Էրզրումը»: TANAP գազատարի նախագծի իրագործմամբ կփոխվի Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

Սև և Կասպից ծովի երկրների համար կբացվեն նոր հնարավորություններ, կնվազի աղքատության մակարդակը: Մենք աջակցում ենք «Անդրկասպյան» գազատարի նախագծին` Ղազախստանի ու Թուրքմենստանի պաշարների արտահանման համար: Այդ նախագծերը կապահովեն կայուն զարգացում:

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մեծ դեր կխաղա տարածաշրջանի զարգացման գործընթացում: Այդպիսով մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկաներին: Հարևան երկրների հետ ազատ առևտուրը կբերի մեծ ներդրում: Մենք անում ենք ամեն հնարավորբան, որպեսզի Վրաստանը դառնա հուսալի գործընկեր տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով»:

Տեսանյութեր

Լրահոս