Բաժիններ՝

Գրեթե 20 տարի Վրաստանում եմ և մի՞թե արժանի էի նման վերաբերմունքի. Սանդրա Ռուլովս

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին առաջին տիկին, Միխեիլ Սաակաշվիլու կին Սանդրա Ռուլովսը մեկնաբանել է իր ընտանիքի գույքի վրա Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից կալանք դնելը:

Ռուլովսն ընդգծել է, որ իրենք 10-15 տարի Վրաստանում միայն բարի գործեր են կատարել և ցանկանում են վերադառնալ այնտեղ` շարունակելու համար այդ ամենը, սակայն իրենց չեն ընձեռում նման հնարավորություն:

Նա հիշեցրել է, որ Վրաստանում է գտնվում արդեն 18 տարի և հարց է առաջ քաշում, որ մի՞ թե արժանի էր նման վերաբերմունքի: Ռուլովսը լավատեսություն է հայտնել, որ այդ թյուրիմացիությունը շուտով կհարթվի և որ իրենց թույլ կտան հանգիստ ապրել Վրաստանում ու բարություն անել նրա համար: Նա ընդգծել է, որ ցայժմ իրեն հիանալի է զգացել Վրաստանում:

Հիշեցնենք, որ դատարանն արդեն իսկ կալանք է դրել նաև Սաակաշվիլու բանկային բոլոր հաշվեհամարների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս