
Հայտնաբերվել է «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ այրված դին. սպանության կասկածանքով կալանավորվել է նրա թոռը. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դի:
Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: Ս. Գալստյանը Երևանում հայտնի «Օժիտ» խանութների ցանցի և ևս մի քանի հանրաճանաչ առևտրային ընկերությունների տնօրենն էր: Նրան սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գալստյանի թոռը՝ Երևան քաղաքի Րաֆֆի փողոցի 32/21 հասցեի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Մոմջյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: