Բաժիններ՝

Արենի գյուղում մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ շուկայի մոտակայքում, մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Յամահա» մակնիշի UN 15 AM պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Շ.) մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս