
Սպիտակ տանը կարճ ժամանակով տարհանում է իրականացվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ երեկոյան լրագրողներին ու պաշտոնյաներին կարճ ժամանակով տարհանել են Սպիտակ տնից: Այս մասին հայտնել է գործակալության ֆոտոլրագրողը: Միջադեպի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի գտնվել Սպիտակ տանը:
Օբաման դեռ օրվա սկզբին գնացել էր Քեմփ Դևիդի նստավայր` իր հանգիստն անցկացնելու համար: Տարհանման պատճառն այն է, որ անհայտ անձին հաջողվել է ցատկել Սպիտակ տան ցանկապատի վրայով:
Առկա տեղեկատվության համաձայն, Գաղտնի ծառայության գործակալները ձերբակալել են իրավախախտին և մեկ ժամ անց տարհանված բոլոր մարդիկ կարողացել են վերադառնալ: