Բաժիններ՝

Սարկոզին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ քաղաքականություն ու պայքարել «Ժողովրդական շարժման միություն» (UMP) կուսակցության նախագահի պաշտոնի համար:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ երկար է մտածել և որոշել է ֆրանսիացիներին առաջարկել քաղաքական նոր ընտրություն. «Ես հանդիսանում եմ իմ քաղաքական ընտանիքի ղեկավարի պաշտոնի թեկնածու»: Սարկոզին` որպես կուսակցության առաջնորդ, կարող է հավակնել երկրի նախագահի պաշտոնին:

2012 թվականի նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո Սարկոզին հայտարարել էր քաղաքականությունից իր հեռանալու մասին: Ավելի ուշ նա հասկացնել էր տվել, որ պատրաստվում է պայքարել 2017 թվականի նախագահական ընտրություններում: Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է հանդիսացել 2007-2012 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930