
Օբաման ստորագրել է սիրիական ընդդիմությանը սպառազինելու մասին օրենքը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ օրենք է ստորագրել, որն ամերիկացի զինվորականներին թույլատրում է սպառազինել ու ուսուցանել սիրիացի չափավոր ապստամբներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:
Սրանից առաջ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հավանության էին արժանացրել «Իսլամական պետության» դեմ պայքարում սիրիացի ապստամբներին օգնելը: Փաստաթղթի հեղինակը հանրապետական Հովարդ Մաքքեոնն է: Պենտագոնի հաղորդմամբ` պլանի իրագործման մեկնարկը կտրվի 2015 թվականին:
Սեպտեմբերի 18-ին Օբաման հայտարարել էր, որ ավելի քան 40 երկիր` ներառյալ արաբական աշխարհն իրենց օգնությունն են առաջարկել «Իսլամական պետության» դեմ պայքարում: