Բաժիններ՝

Ռուսական հումանիտար երրորդ շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական հումանիտար երրորդ շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը և սկսել է շարժվել դեպի երկրի հարավ-արևելք:

Ընդգծվում է, որ շարասյան ուղարկումից առաջ հումանիտար բեռան զննման համար քանիցս հրավիրվել են Ուկրաինայի մաքսային ծառայության ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են` առանց որևէ բացատրություն տալու:

Մոտ 200 բեռնատար Դոնբասի բնակիչների համար տեղափոխում է մոտ 2000 տոննա հումանիտար օգնություն` սննդամթերք, գեներատորներ, դեղորայք, տաք իրեր, խմելու ջուր: Հումանիտար առաջին օգնությունը Ռուսաստանից Ուկրաինա ուղարկվել է այս տարվա օգոստոսի 12-ին, իսկ երկրորդը` սեպտեմբերի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս