Բաժիններ՝

Հնդկաստանի վարչապետը վստահ է, որ երկրի մուսուլմանները չեն միանա «Ալ-Քաիդային»

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քիչ հավանական է համարում հարավասիական թև ստեղծելու և Հնդկական թերակղզու վրա գործողությունները տարածելու Ալ-Քաիդայի պլանները:

Մոդին նման կերպ է մեկնաբանել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրի հայտարարությունը՝ կապված Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում ու Մյանմարում ջիհադ սկսելու հետ.

«Նրանք թերագնահատում են մեր երկրի մուսուլմաններին: Եթե (Ալ-Քաիդայում) ինչ-որ մեկը կարծում է, որ հնդիկ մուսուլմանները կպարեն իրենց դուդուկի տակ, ապա նրանք սխալվում ենք: Մեր մուսուլմանները բնակվելու են Հնդկաստանում: Նրանք կմեռնեն հանուն Հնդկաստանի: Նրանք որևէ վատ բան չեն ցանկանում Հնդկաստանի համար»:

Հնդկաստանում մուսուլմանները կազմում են բնակչության մոտ 15 տոկոսը, նրանց թիվը գնահատվում է 175 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է մուսուլմանական բնակչության թվաքանակով աշխարհի երրորդ երկիրը: Բանգլադեշում բնակվում է մոտ 132 միլիոն մուսուլման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս