Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները 48 ժամում Սիրիայի հյուսիսում գրավել են 60 գյուղ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերջին երկու օրվա ընթացքում 60 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում ՝ Թուրքիայի սահմանի մոտ: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:

Վերջինիս ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտարարել է, որ զինյալները 48 ժամում գրավել են 60 գյուղ, իսկ քրդական ինքնապաշտպանական ուժերը, հայտնվելով գերակա ուժերի հարձակմանը, հարկադրված են եղել նահանջել: ԱՄՆ-ն օգոստոսի սկզբից արդեն 170 հարձակում են իրականացրել Իրաքում զինյալների դիրքերին:

Սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատել էր ԱՄՆ-ին՝ «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություն իրականացնելուց հրաժարվելու համար: Ռոուհանիի կարծիքով՝ ամերիկացիներին չի հաջողվի զինյալների դեմ հաղթանակի հասնել միայն ավիահարվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930