Բրիտանացին 30 մետրանոց ժայռից ընկնելուց հետո գնացել է նախաճաշելու
Metro-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի բնակիչ Գարեյ Էշթոնն ընկել է 30 մետրանոց ժայռի վրայից: Միջադեպը գրանցվել է գիշերային երեկույթից հետո հյուրանոց վերադառնալու ճանապարհին: Դրանից մի քանի ժամ անց տղամարդն ուշքի է եկել և մեկնել է նախաճաշի:
Ավելի ուշ բժիշկները նրա մոտ ֆիքսել են պարանոցի նյարդի ճզմում, ինչպես նաև մի քանի քերծվածք ու վնասվածք: Բժիշկները զարմացել են, որ 44-ամյա տղամարդը նման բարձրությունից ընկնելիս ստացել է միայն աննշան վնասվածքներ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Էշթոնը վտանգավոր իրավիճակներից դուրս է եկել միայն աննշան վնասվածքներով: Սրանից առաջ նա հոսանքազրկվել է, աշխատանքի ժամանակ կոտրել է պարանոցը և երկու անգամ ընկել է ավտոմեքենայի տակ: