
Մեծ Բրիտանիայում աճեցրել են աշխարհի ամենամեծ սոխագլուխը

Metro-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում աճեցրել են աշխարհի ամենամեծ սոխագլուխը: Այն կշռում է գրեթե 8.5 կիլոգրամ, որով և նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այգեպան Թոնի Գլովերից դրա աճեցումը պահանջել է գրեթե մեկ տարի:
Տղամարդն այն աճեցրել է ջերմոցում, ուր պահպանվել է մշտական խոնավություն, իսկ օդը հագեցվել է ազոտով: Բացի այդ, ջերմոցում տեղակայվել են հատուկ լամպեր, որոնք արևի լույսի տեսք են ստեղծում:
Նախորդ ռեկորդը նույնպես պատկանել է Մեծ Բրիտանիայի բնակչին: 2012 թվականին Փիթեր Գլեյզբրուքին հաջողվել է աճեցնել 8.2 կիլոգրամանոց սոխագլուխ: