Վրաստանը չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին չի ճանաչում և դատապարտում է Ղրիմում անցկացված ընտրությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում.

«Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Ղրիմի ինքնավար հանրապետության բռնակցումը և ելնելով դրանից՝ չի ճանաչում Ղրիմում ու Սևաստոպոլում կազմակերպված այսպես կոչված «տեղական ընտրությունները», որոնք անցկացվել են միջազգային իրավունքի նորմերի ու Ուկրաինայի օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ:

Վրաստանը հաստակ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում»: Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում անցկացվել է քվեարկության միասնական օր: Ղրիմում անցկացվել են խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններ՝ ռուսական օրենսդրությանը համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930