
Ռուսաստանը խոստացել է անպատասխան չթողնել Կանադայի կողմից պատժամիջոցների ընդլայնումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրելու են երկրի դեմ Կանադայի սահմանած պատժամիջոցների հերթական փաթեթը:
Ռյաբկովն ընդգծել է, որ իրենք անպատասխան չեն թողնի անընդունելի այդ գործողությունը: Նրա խոսքերով՝ իրենց վրդովեցնում է այն, որ Կանադայի կառավարությունը Ռուսաստանի հանդեպ որդեգրել է երկրի վրա ճնշում գործադրելու նման ցուցադրական դիրքորոշում:
Կանադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է երեկ: «Սև ցուցակում» ընդգրկվել է «Սբերբանկը», ինչպես նաև ռազմական արդյունաբերության 5 ձեռնարկություն և 4 բարձրաստիճան զինվորական: