
Թուրքիան ու Կատարը պայմանավորվել են Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծման շուրջ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է դրանց արդյունքներով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ընդունված որոշումների մասին:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու Կատարի միջև հիմնվելու է Բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդը, իսկ 2015 թվականը կհայտարարվի Թուրքիայի ու Կատարի տարի. «Փոխադարձ ներդրումները կզարգանան նոր սխեմայով:
Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ու ներդրումային գործունեության զարգացման համար:
Միջմշակութային երկխոսության պլանում Թուրքիան ու Կատարը փոխադարձաբար կանցկացնեն «Թուրքիայի ու Կատարի մշակույթի տարի»: Այդ ծրագրի շրջանակներում երկու երկրներում կանցկացվեն մշակութային ատարբեր միջոցառումներ»:
Կատարում Էրդողանը մասնակցել է թուրքական շուկայի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Դոհայում: Կատարը դարձավ երրորդ երկիրը, ուր երկրի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո այցելել է Էրդողանը: Դրանից առաջ նա այցելել է ինքնահռչակ ՀԿԹՀ ու Ադրբեջան: