
Ռուսաստանին սպասվում է շատ ծանր տարի. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի ռուսական այն ընկերություններին, որոնք տուժել են Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:
Դա վկայում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումներն այդքան էլ անցավ չեն, ինչպես որ պնդում է Կրեմլը: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ կառավարությունը կարող է առնվազն 2.6 միլիարդ դոլար հատկացնել այն ընկերություններին, որոնք պատժամիջոցների պատճառով ունեն ֆինանսական խնդիրներ:
Ավելի վաղ այդ գումարները նախատեսված են եղել թոշակներ վճարելու համար: Հիմնադրամի ստեղծումը վկայում է, որ Մոսկվան սպասում է շատ ծանր տարվա: Կրեմլը հուսով է ներդրումներ ներգրավել Ասիայից, սակայն նրան չի հաջողվի արագորեն անել դա: