
Շոյգուն անհրաժեշտ է համարում ղրիմյան ուղղությամբ լիարժեք զորախումբ ծավալելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ երկիրը պետք է զորքերի լիարժեք խմբավորում ծավալի ղրիմյան ուղղությամբ:
Շոյգուի խոսքերով՝ Հարավային ռազմական օկրուգի առաջնահերթ առաջադրաքներից մեկը ղրիմյան ուղղությամբ զորքերի լիարժեք ու ինքնաբավ խմբավորման ծավալումն է: Ղրիմի անվտանգության հարցը քննարկվել է ՌԴ ՊՆ-ի կոլեգիաների նիստում: