Բաժիններ՝

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը վերստին լավագույնն է աշխարհում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական  Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է լավագույն ուսումանական հաստատությունների տարեկան զեկույցը: Առաջին տեղը նախորդ տարվա նման զբաղեցրել է ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:

Նրան հաջորդում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը, որն իր ցուցանիշները բարելավել է նախորդ տարվա համեմատ: Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի Կայսերական քոլեջը:

Չորրորդ տեղում ամերիկյան հանրահայտ Հարվարդի համալսարանն է, հինգերորդ տեղում՝ բրիտանական Օքսֆորդի համալսարանը, իսկ վեցերորդ տեղում՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջը:

Լավագույն տասնյակի մնացյալ 4 տեղերում ամերիկյան բուհեր են. Սթենֆորդի համալսարանը, Կալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի ու Յելի համալսարանները:

Մոսկվայի պետական համալսարանը, որը աշխարհի լավագույն 200 բուհերի թվում ընդգրկված ռուսական միակ բուհն է, զբաղեցրել է 114-րդ տեղը: Մոսկվայի պետական համալսարանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր ցուցանիշներն ու առաջադիմել է 6 հորիզոնականով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս