
Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրոպական խորհրդարանը միաժամանակ վավերացրել են Ասոցացման համաձայնագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրոպական խորհրդարանը միաժամանակ հավանության են արժանացրել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը:
Այդ որոշման օգտին քվեարկել է ուկրաինացի 355 պատգամավոր և Եվրախորհրդարանի 535 պատգամավոր: Պորոշենկոն օրենքը ստորագրելուց հետո կառավարությանը հանձնարարել է վաղվանից սկսել Ասոցացման համաձայնագրի դրույթների գործարկումը: Եվրախորհրդարանի ղեկավարն ու Պորոշեկոն հաստատել են, որ Ասոցացման համաձայնագրի տեքստը չի ենթարկվել փոփոխության:
Իր ելույթում Պորոշենկոն հիշեցրել է Ուկրաինայի եվրաինտեգրման համար իրենց կյանքը չխնայած «Երկնային հարյուրյակի» (Եվրամայդան), ինչպես նաև Դոնբասի ռազմական գործողությունների ժամանակ զոհված ավելի քան 850 ուկրաինացի զինծառայողների մասին: