Բաժիններ՝

Վաշինգտոնին մտահոգում են Ադրբեջանի կառավարության քայլերը. Մարի Հարֆ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշատոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը բարձրաձայնել է Ադրբեջանի կառավարության քայլերի կապակցությամբ Վաշինգտոնի աճող մտահոգության մասին:

Լրագրողներից մեկը ճեպազրույցի ժամանակ Հարֆին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական բողոք հղե՞լ է Ադրբեջանի կառավարությանը՝ կապված ԱՄՆ քաղաքացի Սայիդ Նուրիի ինտիմ կյանքի մասին լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ:

Ի պատասխան՝ Հարֆը հայտարարել է. «Մեզ մոտ աճում է մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոլորտում սեփական միջազգային պարտավորությունների չկատարման, քաղաքացիական հասարակության խմբերի դեմ քայլեր ձեռնարկելու հետ: Այստեղ է տեղավորվում նաև ձեր ընդգծած հարցը: Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ պաշտոնապես»:

Սեպտեմբերի սկզբին ադրբեջանցի նախկին ընդդիմադիր, ներկայումս ԱՄՆ քաղաքացի Սայիդ Նուրիին արգելել են լքել Ադրբեջանը: Ամերիկյան կողմի բողոքներից հետո Նուրիին սեպտեմբերի 11-ին արտաքսեցին Ադրբեջանից՝ խորհուրդ տալով այլևս հետ չվերադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս