
Ուկրաինայի Գերագույն ռադան Դոնբասի ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 7-ին

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի առանձին մարզերում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 7-ին: Այս ասին նշված է այսօր Գերագույն ռադայի ընդունած օրենքում, որն առնչվում է Դոնբասի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակ տրամադրելուն:
Օրինագիծը նախատեսում է նաև Ուկրաինայի պետբյուջեի հաշվին արտահերթ ընտրությունների ֆինանսավորում: Ընդ որում, փաստաթղթում նշված է, որ ավելի վաղ Գերագույն ռադայի նշանակած և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում աշխատող պատգամավորների ու պաշտոնատար անձանց լիազորությունները չեն կարող դադարեցվել վաղաժամ: