Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը Նյու Յորքում կանցկացվի սեպտեմբերի 18-26-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը միտված է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն արդյունավետորեն ավարտելուն, որը սեպտեմբերի 18-26-ին տեղի է ունենալու Նյու Յորքում: Այս մասին ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն իր կողմից շարունակելու է անել իրենից կախված ամեն բան, որպեսզի վերջնական լուծում տրվի Իրանի միջուկային ծրագրի խնդրին և վերացվեն ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանձևերով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930