Բաժիններ՝

Ուկրաինան իր ռազմական ծախսերը կմեծացնի 1/3-ով

Pravda.ua կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինան հավելյալ 18 միլիարդ գրիվնա (մոտ 1.3 միլիարդ դոլար) կհատկացնի ռազմական կարիքների համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը՝ վկայակոչելով 2015 թվականի պետբյուջեի տվյալները:

Ընդհանուր առմամբ, պլանավորված է 2016 թվականին բանակին հատկացնել 63 միլիարդ գրիվնա (մոտ 4.8 միլիարդ դոլար): Նախարարի խոսքերով՝ 2015 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն աճելու է երկու տոկոսով, եթե դադարեցվեն ռազմական գործողությունները:

Հուլիսին Ուկրաինայում մտցվել էր ռազմական հարկ՝ 1.5 տոկոսի չափով, որպեսզի ֆինանսավորվի ռազմական գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930