
Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման և Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է համաներման մասին և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների կարգավիճակի մասին օրենքները:
Համաներման մասին օրենքը նախատեսում է պատժից ու հալածանքներից ազատել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի իրադարձություններին մասնակից անձանց: Ինչ վերաբերում է մյուս օրենքին, ապա հակաահաբեկչական գոտում գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք շրջաններում 3 տարով մտցվում է ղեկավարման հատուկ կարգ:
Համապատասխան օրենքներն Ուկրաինայի Գերագույն ռադայի հաստատմանն էր ներկայացրել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: