
Ռուսական հումանիտար երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը. Էշթոն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի ուղարկած հումանիտար երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Էշթոնը հայտարարել է, որ հանգստյան օրերին ուկրաինական ատարածք է մուտք գործել և այն լքել երկրորդ հումանիտար շարասյունը, ինչն արվել է առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության:
Էշթոնն ընդգծել է, որ դրանով իսկ խախտվել են ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռուսական հումանիտար երկրորդ շարասյունն Ուկրաինայի տարածք էր ժամանել սեպտեմբերի 13-ին: