![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը պատրաստվում է նոտա հղել Իսպանիային
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/Испанский-флаг.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոտա է հղելու Իսպանիային՝ կապված Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև ընդունելու հետ: Այս մասին հայտարարել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը.
«Դեսպանատունը ներկայումս զբաղված է հարցի էության պարզմամբ, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ձևակերպումներ են օգտագործվել, արդյոք ճանաչվում է այսպես կոչված ԼՂՀ-ի ինքնորոշման կամ անկախության իրավունքը»: Դեսպանը հավելել է, որ իրենք նամակ են հղելու Բասկերի երկրի նախագահին և պահանջելու են պարզաբանում: