ՀՀԿ-ական. Այսօրվա Սահմանդրությամբ գործող իշխանությունն ավելի շատ վերարտադրվելու հնարավորություն ունի
«Միանգամից ասեմ, այսօրվա Սահմանդրությամբ գործող իշխանությունն ավելի շատ վերարտադրվելու հնարավորություն ունի, չնայած որ ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են իշխանության վերարտադրմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյան՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Իր ասածը հաստատելու համար՝ Ռ. Պետրոսյանը մատնանշեց Սահմանադրության հետևյալ դրույթները. «Մեր Սահմանադրության առաջին հոդվածով գրված է, որ մեր պետությունը սոցիալական պետություն է, երրորդ մասում գրված է, որ պետությունը կաշկանդված է մարդու և քաղաքացու իրավունքներով և հիմնարար ազատություններով: Այսինքն՝ պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ մարդու սոցիալական վիճակը բարելավվելու և այլ հարցերի վերաբերյալ: Սահմանադրության մեջ չնայած գրված է, որ որևէ այլ հոդվածում այդ հայտարարության նորմերը չեն կոնկրետացված»:
Ռ. Պետրոսյանը գտնում է, որ մեր Սահմանադությունն այսօր բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Սահմանադրությունը չի պարտավորեցնում պետությանը, որ բացի աշխատանքի տեղեր, որ այս շուկայական տնտեսության պայմաններում, երբ անհավասարություն ունի, հարստության բևեռացում գոյություն ունի հասարակության մեջ, Սահմանադրությունը չի պարտավորեցնում պետությանն այդ անհավասարությունները մեղմելու համար միջոցառումներ ձեռնարկել»:
Ռ. Պետրոսյանը կարծում է, որ թեկուզ մեր կառավարությունը հինգ տարի վատ է աշխատում, բայց ոչ մի պատասխանատվություն (ո՛չ վարչապետը, ո՛չ նախարարները տվյալ բնագավառի) չեն կրում.
«Այս ամենին նպաստում է ևս մի հանգամանք. Հանրապետության կիսանախագահական համակարգի շնորհիվ նախագահն անսահման իշխանություն ունի կառավարության նկատմամբ, բայց նա ոչ մի պատասխանատվություն չի կրում կառավարության վատ աշխատանքի համար:
Երբ կառավարությունը չի աշխատում և չի ապահովում իր իսկ ծրագրերով նախատեսված չափորոշիչնեը, պատասխանատվություն չի կրում: Նախագահն էլ ոչ մի պատասխանատվություն չի կրում, կառավարությանն էլ պատասխանատվության չի ենթարկում, որովհետև իր կառավարությունն է»:
Ըստ Ռ. Պետրոսյանի՝ անհրաժեշտ է իշխանությունների իսկական բաժանում լինի, որոշվեն և՛ նախագահի պարտականությունները, և՛ կառավարության պարտականությունները, և Սահմանադրության կոնկրետ իրավական նորմերում ամրագրվեն դրանք. «Մնչև հիմա մենք չենք տեսել, որ ինչ-որ մեկը պատասխանատվություն կրի վատ աշխատելու համար»: