Որ դեպքում բանակը կմիջամտի ներքաղաքական իրադարձություններին

«Այդ երկու երկներներն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ և դա իրականցվում է այդ պլանների համաձայն: Զորավարժությունները պլանային են, դրանք մեր կողմից վերահսկվում են և որևիցե վտանգ այսօր մեր հանրապետության համար չեն սպառնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին:

Լրագրողների հարցին՝ Ձեր ղեկավարության ընթացքում ո՞ր դեպքում է հնարավոր, որ բանակը միջամտի ներքաղաքական իրադարձություններին՝ հաշվի առնելով 2008թ. նախադեպը, Ս. Օհանյանն ասաց. «Բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել, բանակը կարող է համապատասխան միջոցառումներ իրականացնել միայն ու միայն համապատասխան որոշման դեպքում, համապատասխան ցուցման դեպքում, այն էլ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունն իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930