Սեյրան Օհանյան. Այսօր ես ցուցում եմ տվել՝ մենք միայն պատասխանում ենք դիպուկահարների կրակոցներին

Երևանի պետական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների ընթացքում միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարությամբ՝ կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակահերթերը: Նա հնետաքրքրվեց՝ Ադրբեջանի կողմից մեր սահմանի վրա տեղիունեցող կրակոցներից ժամանակ ինչո՞ւ են երկու կողմերին կոչ են անուն պահպանել հրադարդարը:

Պատասխանելով այս հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ դա մեծ քաղաքականության արդյունք է. «Այն միջազգային կազմակերպությունները՝ հանձինս Մինսկի խմբի համանախագահները, որոնք զբաղվում են մեր խնդրով, չեն ուզում այս կամ այն կողմի վրա ազդած լինեն կամ այս կամ այն կողմին նախապատվություն տան, դրա համար իրենք ասում են, որ պետք է դադարեցնել կրակը երկու կողմից էլ՝ չնայած նրան, որ խախտումները 99 տոկոսով լինում են հակառակորդի կողմից: Այսօր ես ցուցում եմ տվել, և մեր հրամանատարները գիտեն՝ մենք միայն պատասխանում ենք դիպուկահարների կրակոցներին»:

Նա նշեց, որ հայկական կողմն անկանոն կրակոցներին չի պատասխանում: Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակցային գործընթացում հաջողությունների չենք կարող հասնել առանց վստահության մթնոլորտի.

«Ասել է թե, եթե մենք ուզում ենք երկարատև խաղաղություն, սկզբից եկեք պայմանավորվենք, որ իրար վրա չկրակենք, հետո նստենք իրար մոտ և սկսենք խոսել: վստահության մթնոլորտն իր մեջ պարունակում է դպուկահարների հետ քաշել, կրակի դադարեցում, զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից, խախտումների դեպքում միջազգային քննության անցկացման պայմանների ստեղծում: Այս բոլորն անհրաժեշտ պայմաններ են: Եղել են դեպքեր, որ ՀՀ զինված ուժերը միակողմանի, ամբողջությամբ դադարեցրել ենք, միակողմանի քննություններ ենք անցկացրել, եթե խախտումներ են եղել, և ներկայացրել ենք միջազգային կառույցներին, բայց հակառակորդն այդ պայմանները, մեր կողմից առաջարկները՝ ստեղծել վստահության մթնոլորտ, չի ընդունում:

Դրա համար մենք ունենք մեր պլանները՝ և պաշտպանության, և նրանց սադրանքների կանխարգելման, պատժելու, պարտադրման մթնոլորտի ստեղծման, որը համապատասխան զսպման մեխանիզմ է ստեղծում, որպեսզի հակառակորդը զերծ մնա: Այս վերջին ամիսների՝ հուլիս-օգոստոսյան գործողությունները բերեցին նրան, որ մենք ստեղծեցինք այդ զսպման պայմանները, հակառակորդը զերծ մնաց և բանակցային գործընթացքում՝ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ դուք տեսաք, թե ինչպիսի պայմաններում էին նրանք հանդիպման ժամանակ, ինչպես էր վստահ խոսում Հայաստանի Հանրապետության նախագահը և ինչպիսի ընկճված պայմանում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահը: Մենք էլ ենք կողմնակից, որ հայտարարությունների մեջ նաև դատապարտվի այն կողմը, որը խախտում է իրականացնում: Ցավոք սրտի, դեռևս դրանք չենք հասել»:

Տեսանյութեր

Լրահոս