
Ռուսաստանը սկսում է «հիբրիդային պատերազմի» սցենարը կիրառել Մոլդովայի նկատմամբ. Բրիդլավ

The Daily Best-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսում է «հիբրիդային պատերազմի» սցենարը կիրառել Մոլդովայի նկատմամբ:
Հյուսիսատլանտյան խորհրդում անցկացված քննարկումների ժամանակ Բրիդլավը հայտարարել է, որ իրենք Ղրիմում հստակ տեսել են այդ սցենարը («կանաչ մարդուկներին»), ինչից հետո տեսել են այդ սցենարի խաղարկումն Ուկրաինայի արևելքում.
«Ներկայումս ՆԱՏՕ-ն ընդհանուր պատկերացնում է այն, թե Ռուսաստանն ինչպես է օգտագործում հիբրիդային պատերազմի մարտավարությունը, և այժմ կարևոր է հասկանալ, թե ինչպես է պետք օգնել Արևելյան Եվրոպայի երկրներին՝ դիմանալու համար նման սցենարով իրականացված նախնական ճնշմանը»:
Բրիդլավն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող ներքաշվել պետությունների ներքին հակամարտության մեջ և կարող է արձագանքել արտաքին ագրեսորի ակնհայտ հարձակմանը. «Դա հիբրիդային պատերազմ է, եթե այն սկսվում է, ապա այդ հարցը չի վերաբերում ՆԱՏՕ-ին: Դա պետության ներքին խնդիրն է»: