
Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 3100 մարդ. ՄԱԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց հետո ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 3100 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ Ուկարաինայի արևելքում զոհվել է 3171 մարդ, այդ թվում նաև առնվազն 27 երեխա: Բացի այդ, վիրավորվել է 8061 մարդ, որոնցից առնվազն 56-ը՝ երեխա:
Հաշվետվության մեջ նաև նշված է, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ ներքին տեղահանվածների թիվը կազմում է 262.900 մարդ, իսկ հարևան երկրներ փախածների թիվը՝ 366.800 մարդ, որոնցից 325.900-ը բաժին են ընկնում Ռուսաստանին: