Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում հրադադարի պահպանման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը կարևորել են Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանումն ու ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի պահպանման դիտարկումներ անցկացնելը:

Պուտինն ու Մերկելը քննարկել են նաև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը մինչև 2016 թվականը հետաձգելու հարցը: Նրանք կողմ են արտահայտվել դրա մանրամասները ճշգրտելուն:

Բացի այդ, քննարկվել է Ուկրաինայի տարածքով ԵՄ-ին ռուսական գազի մատակարարամումների հարցը: Կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս