Դավութօղլուն մեկնում է Հյուսիսային Կիպրոս

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր առավոտյան մեկնում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Դա կհանդիսանա Թուրքիայի վարչապետի կարգավիճակով Դավութօղլուի արտասահմանյան առաջին այցը:

Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու ՀԿԹՀ-ի նախագահ Դերվիշ Էրօղլուի, խորհրդարանի նախագահ Սիբել Սիբերի ու վարչապետ Օզքան Յորգանջըօղլուի հետ: Այդ հանդիպումներում քննարկելու են Թուրքիայի ու ՀԿԹՀ-ի երկկողմ հարաբերությունների հարցը և Կիպրական հարցի վերջին զարգացումները:

Դավութօղլուի կիպրական այցը կավարտվի այսօր երեկոյան: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Դավութօղլուն սեպտեմբերի 16-ին մեկնելու է ՀԿԹՀ, իսկ սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջան: Դավութօղլուն դրանով իսկ կկրկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երթուղին, ով իր երդմնակալությունից անմիջապես անց այցելեց նախ ՀԿԹՀ, ապա՝ Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս