Բաժիններ՝

Իսրայելը հրաժարվել է ռազմական տեխնիկա վաճառել Ուկրաինային՝ կապված Ռուսաստանի հետ

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը հրաժարվել է Ուկրաինային սպառազինություն, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու մասին առաջարկից՝ վախենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելուց:

Սրանից առաջ Ուկրաինայի իշխանությունների նեկայացուցիչները ռազմական տեխնիկա գնելու նպատակով այցելել էին Իսրայել: Չի հաղորդվում, թե երբ են անցկացվել համապատասխան բանակցությունները, և թե իսրայելական կողմը երբ է մերժել ուկրաինական կողմի խնդրանքը:

Իսրայելի ՊՆ-ը տվել է իր համաձայնությունն Ուկրաինային Aeronautics ընկերության արտադրության ԱԹՍ-եր վաճառելուն, սակայն Իսրայելի ԱԳՆ-ն արգելափակել է տվյալ գործարքը՝ խուսափելու համար Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումից: Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930