
ԱՄՆ-ը հայտնել է, թե որ դեպքում է պատրաստ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերջին փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փուլը, եթե Մոսկվան պահպանի Ուկրաինայում հրադադարի մասին մինսկյան համաձայնությոնները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Եթե Ռուսաստանն ամբողջովին իրագործի սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված համաձայնագիրը, ապա դա ճանապարհ կհարթի պատժամիջոցները վերջին փուլը հետ վերցնելու համար: Մենք պետք է տեսնենք, թե արդյոք համապատասխան կերպ կիրագործվեն մինսկյան համաձայնագիրը ու դրանում նշված 12 քայլերը»:
Հարֆն ընդգծել է, որ Ուկրաինայում լարվածության մեծացման ուղղությամբ Մոսկվայի գործողությունները հանգեցնում են նոր գործողությունների: Հարֆը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: