
Լեհաստանի կառավարությունը կին է գլխավորել

Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նրան հանձնարարել է մինչև սեպտեմբերի 22-ը ձևավորել նոր կառավարություն:
Նրա նախորդ Դոնալդ Տուսկը վարչապետի պաշտոնին հրաժեշտ է տվել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ: Դեկտեմբերից նա գլխավորելու է Եվրոպական խորհուրդը: Տուսկը Լեհաստանի կառավարությունը գլխավորում էր 2007 թվականից:
Կոպաչն ավելի վաղ զբաղեցրել է Սեյմի մարշալի պաշտոնը՝ դառնալով Լեհաստանի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը: 2007-2011 թվականներին Կոպաչը Լեհաստանի առողջապահության նախարարն էր: