Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը շոտլանդացիներին խոստացել է «ցավոտ բաժանում»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շոտլանդացիներին խոստացել է «ցավոտ բաժանում», եթե նրանք սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ քվեարկեն Միացյալ թագավորությունից Շոտլանդիայի անկախության օգտին:

Քեմերոնը սեպտեմբերի 15-ին այցելել է Շոտլանդիայի Աբերդին քաղաք և հայտարարել է, որ առաջիկա հանրաքվեի մասին ընդունված որոշումը չի ստացվի չեղյալ հայտարարել, և եթե երկիրը մասնատվի, ապա դրանից հետո պետություններից յուրաքանչյուրը պետք է հավերժ գնա իր ճանապարհով:

Նա Շոտլանդիայի կառավարությանը մեղադրել է բնակիչներին ճշմարտությանը չհամապատասխանող հրաշալի ապագա խոստանալու մեջ. «Ես չեմ ցանկանում, որ Շոտլանդիայի մարդկանց վաճառեն երազանք, որը չքանալու է:

Եթե շոտլանդացիները քվեարկեն անջատման օգտին, ապա դա կասկածի տակ կդնի նրանց արժույթը, թոշակներն ու զինված ուժերը, ինչպես նաև ազատ տեղաշարժը»: Շոտլանդիայում անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930