
Օբաման 3000 զինծառայող է ուղարկում Արևմտյան Աֆրիկա՝ կապված Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կհայտարարի 3000 զինծառայող Արևմտյան Աֆրիկա ուղարկելու մասին՝ կապված Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ: Բացի այդ, Օբաման կհայտարարի մասշտաբային բժշկական դասընթացների ու հիգիենիկ ուսուցման ծրագրի մասին:
Օբաման այցելելու է Ատլանտայում գտնվող բուժկենտրոն, ուր և հանդիպելու է բժշկական փորձագետների հետ և հնչեցնելու է համապատասխան հայտարարությունը: Էբոլա վիրուսի հետևանքով արդեն իսկ մահացել է 2400 մարդ: