ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կարող է խաթարել Եվրոպայի անվտանգությունը. Ռոբերտ Ֆիցո
Novy Cas թերթին տված հարցազրույցի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կարող է խաթարել Եվրոպայի անվտանգությունը:
Նա հավելել է, որ երբեք չի համաձայնվի Սոլավկիայի Հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելուն. «Դա ճիշտ չէ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է Սլովակիայի նման փոքր երկիրն օգտագործել աշխարհաքաղաքական խոշոր բախումների համար»:
Ֆիցոն կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական քայլերով: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ արդեն իսկ սահմանվել է պատժամիջոցների երրորդ փուլը, սակայն խնդիրը չի լուծվել, և որ հավանաբար Ռուսաստանն էլ իր հերթին կխստացնի հակաքայլերը:
Սրանից առաջ էլ նա ԵՄ-ին կոչ է արել հետաձգել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները: