Բաժիններ՝

Օբաման «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով ներկայացուցիչ է նշանակել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարի հարցերով իրներկայացուցիչ է նշանակել գեներալ Ջոն Ալենին:

Ընդգծվում է, որ Ալենը հանդիսացել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հրամանատարը: Բացի այդ, նա մի քանի տարի ծառայել է Իրաքում` որպես 2-րդ ծովային էքսպեդիցիոն բրիգադի հրամանատար: Օբաման դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելը:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին միջազգային կոալիցիային կոչ է արել պատերազմ հայտարարել ահաբեկչությանը: Ալ-Սիսին այդ կոչը հղել էր Կահիրեում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս