Իտալիան թույլատրել է իր տարածքում TAP գազատարի կառուցման աշխատանքներ սկսելը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի կառավարությունը ձեռնարկել է ևս մեկ քայլ «Անդրադրիատիկ» գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) նախագծի իրագործման ուղղությամբ: Ստորագրվել է գազատարի իտալական հատվածի` բնապահպանական համապատասխանության մասին հրամանը:

TAP կոնսորցիումի ներկայացրած փաստաթուղթը ստորագրել է Իտալիայի բնապահպանության նախարար Ջանլուկա Գալետին: Փաստաթուղթը հավանության է արժանացել տեղական համայնքների հետ բազմակողմ փոխգործակցության ու կանոնավոր քննարկումների, հասարակության հետ, գործընթացում ներգրավված ազգային ու տարածքային իշխանական մարմինների խորհրդակցությունների արդյունքում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ TAP-ը ձգտում է դառնալ համաշխարհային մակարդակի նախագիծ և կշարունակի սերտ համագործակցությունը բոլոր կողմերի հետ: Ադրբեջանը պաշտոնապես TAP նախագիծը հայտարարել է դեպի Եվրոպա իր գազի արտահանման երթուղի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930