Վրաստանում սպառնալիքի տակ է ժողովրդավարությունը. ԱՄՆ պետդեպարտամենտ
Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտահոգ է Վրաստանում ընդդիմադիր առաջնորդների հանդեպ հետաքննության կապակցությամբ և երկրի արևմտամետ բոլոր ուժերին կոչ է անում համախմբվել ընդհանուր գործի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«ԱՄՆ-ը վրացական ժողովրդամետ ու արևմտամետ ուժերին կոչ է անում համախմբվել ընդհանուր շահերի շուրջ, հենվել վերջին նվաճումների վրա և երկրի առաջխաղացման համար կատարել հետագա համատեղ աշխատանք, լուծել տնտեսական ու շրջանների հրատապ խնդիրները:
Մենք մտահոգ ենք ընդդիմության դեմ ընթացիկ հետաքննությունների, հարուցված քրեական գործերի ու քաղաքականացված դատավարությունների կապակցությամբ, որոնք սպառնալիքի տակ են դնում ժողովրդավարությունը Վրաստանում:
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, որը պետք է ներառի հարգանք առ քաղաքական այլակարծություն ու բաց քննարկումներ»: Հարֆը սակայն չի հայտնել հալածանքների ենթարկվող ընդդիմադիր որևէ գործչի անուն: