Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են զենք մատակարարել Ուկրաինային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի երկրները սկսել են զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին ուկրաինական «Հինգերորդ հեռուստաալիքի» եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը: Նրա խոսքերով` այդ գործընթացը մեկնարկել է, և որ դա հենց այն ուղին է, որով անհրաժեշտ է գնալ:

Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել արևմտյան մի շարք երկրներից զենքի մատակարարումների մասին: Հետագայում նա հերքել էր իր այդ հայտարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930