Բաժիններ՝

Պորոշենկոն ԵԱՀԿ-ին թույլատրել է օգտագործել անօդաչու թռչող սարքեր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵԱՀԿ-ին թույլատրել է օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պորոշենկոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ ու արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի միջև հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Բուրկհալտերը խոստացել է ԱԹՍ-երն Ուկրաինա ուղարկել մոտ ժամանակներս: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Դոնբասում հրադադարի ռեժիմի դիտարկումներ իրականացնող ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության թվակազմի էական մեծացման շուրջ:

Բուրկհալտերի խոսքերով` դիտորդներն ԱԹՍ-երի կիրառմամբ կհետևեն Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Բուրկհալտերը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինա կայցելի ԵԱՀԿ-ի` ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Աստրիդ Տորսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս