Բաժիններ՝

ԵՄ-ը հոկտեմբերին Ուկրաինային կհատկացնի 760 միլիոն եվրո

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ն արդեն հոկտեմբերին պատրաստ է ուղիղ վարկերի փաթեթի շրջանակներում Ուկրաինային հատկացնել 760 միլիոն եվրո: Այս մասին երեկ Կիևում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

Տվյալ գումարը հանդիսանում է Ուկրաինային հատկացվելիք օգնության փաթեթի 1.6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի մի մասը: Բառոզուն հիշեցրել է, որ օգնության ընդհանուր ծավալից 600 միլիոն եվրոն հատկացվել է ավելի վաղ:

Բառոզուն հայտարարել է, որ հոկտեմբերին 760 միլիոն եվրոն կարող է փոխանցվել մի շարք պայմանների կատարման համար, ինչը մասնավորապես առնչվում է տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն ու կոռուպցիայի դեմ պայքարին:

Բառոզուի խոսքերով` ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինային հատկացնել ավելի քան 1 միլիարդ եվրո և օգնել Դոնբասի վերականգնման հարցում: Դոնբասի ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է 2 միլիարդ գրիվնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս