Բաժիններ՝

Ուղղումներ չեն կատարվելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում. Պորոշենկո

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուղղումներ չեն կատարվելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում:

Այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Հունիսի 27-ին Բրյուսելում իմ ստորագրած տեքստից որևէ բացառում, որևէ փոփոխություն չի լինելու»:

Պորոշենկոն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացվելու է սեպտեմբերի 15-ին: Նա խոստացել է ներկայացնել այդ համաձայնագրի շրջանակներում կատարվելիք բարեփոխումների ծրագիրը: Պորոշենկոն հավելել է, որ Բառոզուի հետ քննարկել է ազատ առևտրի գոտու ստեղծման հարցն ու Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930