Բարեփոխումներ անելու համար ժամանակին գրեթե աղաչում էինք Ասադին. Դավութօղլու

Haberler.com կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ ՆԱՏՕ-ի երկրների մերձեցումը կարող է բացասականորեն ազդել Սիրիայում տիրող իրավիճակի վրա և հանգեցնել նրան, որ սիրիական ընդդիմադիր խմբերը մերձենան «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հետ:

Դավութօղլուն հիշեցրել է, որ իրենք ժամանակին Սիրիայի նախագահին քանիցս կոչ են արել սկսել բարեփոխումներ. «Մեր կոչերը հնչել են 8-9 ամիս: Սակայն մեզ չլսեցին: Մենք գրեթե աղաչում էինք Ասադին, սակայն նա չանսաց մեզ: Դամասկոսի հետ համագործակցությունը կարող է վտանգավոր լինել:

Եթե Սիրիայում փորձեն ստեղծել Եգիպտոսի նման ավտորիտար վարչակարգ, ապա այդ դեպքում Թուրքիան դեմ կլինի դրան: Ես չեմ տեսնում, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունում լինի որևէ սխալ: Ողջ խնդիրը միջազգային վստահության դեֆիցիտի մեջ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930